«Խոսքերն ավելորդ են». Արփինե Հովհաննիսյանի էլեգանտ կերպարը
ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։
Այս անգամ եւս նա հետաքրքիր կերպար է ընտրել՝ նախապատվություն տալով դասական ոճին։ Facebook-յան էջում հրապարկված կադրերում Արփինե Հովհաննիսյանը կարմիր զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Նա ոճային բարձրակունկներ է ընտրել, պարզ սանրվածք ու արտահայտիչ շպար։ «Ժամանակին»,- հրապարակումը մակագրել է Արփինե Հովհաննիսյանը, իսկ օգտատերերը շտապել են նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ գեղեցիկ եք, ինչպես միշտ», «խոսքերն ավելորդ են»:
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր էլեգանտ ու շքեղ կերպարում։ Նա կրում էր բաց վարդագույն երկարափեշ զգեստ։ Արփինե Հովհաննիսյանն արձակել էր ուղիղ հարդարված վարսերն ու քնքուշ շպար նախընտրել։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։