Վլադիմիր Սոլովյովը ծաղրել է Վիկտորյա Բոնյայի արտաքինը
Հայտնի հեռոիստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ծաղրել է «Դոմ 2» իրապատում-շոուի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյային, որը կարծիք է հայտնել, թե կորոնավիրուսի պատճառ է դարձել մարդկանց կառավարելու եւ չիպավորելու ցանկությունը։
Օրերս Սոլովյովն իր շոուի եթերում Բոնյային զարմանալի էակ է անվանել, ականավոր փիլիսոփա եւ սննդի ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետի շրջանավարտ, որը հազիվ թե կարող է հավակնել ակադեմիական որոշակի գիտելիքի։
«Ի՞նչ ներարկումների մասին է նա խոսում։ Թե դուք ցանկանում եք ինձ ասել, որ այդ շուրթերը նրան բաժին են ընկել ծնվելիս եւ եչ թե մոտակա շուկայում։ Ամեն դեպքում, հոգեբաններ են հարկավոր։ Բացատրեք ինձ՝ դա թմրամոլ է, թե պարզապես բնածին հմարություն։ Եվ մարդիկ դա լսում են, իսկ հետո՝ ամբողջ լրջությամբ կրկնում։ Ի դեպ, ինչ է տեղի ունեցել նրա շուրթերի հետ։ Խոսելով չիպավորման մասին՝ նա չի վախենում, որ իրեն արդեն իսկ չիպավորել են, երբ սարքել են այդ շուրթերը։ Նա յուրօրինակ էակ է։ Եվ նա այդքան լուրջ դատում է ամենի մասին… Չէ որ դա ինչ-որ չափով թմրամոլություն է»,- «Соловьев LIVE»-ի եթերում ասել է Սոլովյովը։