Ջիջի Հադիդը պատասխանել է հղիության վաղ շրջանում ֆիլերներ օգտագործելու մեղադրանքին
Սուպերմոդել Ջիջի Հադիդը վիզաժիստ Էրին Փարսոնսին անկեղծորեն խոստովանել է, որ ի հակառակ տարածված կարծիքի՝ ինքը «գեղեցկության ներարկումների» օգնությանը չի դիմել։ Թեեւ երկար տարիների Ջիջիի ու նրա քրոջ՝ Բելայի արտաքինը սպեկուլիացիաների առարկա է եղել։
Համացանցում ենթադրել են, որ աստղը կրկին դիմել է պլաստիկայի ու ֆիլերների՝ այտերը հիանալիորեն թմբլիկ դարձնելու համար։ Ուղիղ հեռարձակման ընթացքում Ջիջին հերքել է վիրահատական միջամտության վերաբերյալ բոլոր տեղեկությունները։
«Մարդիկ կարծում են, թե ես ֆիլերներ եմ օգտագործում, այդ պատճառով էլ իմ դեմքն այդքան կլոր է, բայց ես այսդպիսին եմ ծննդյան պահից։ Հատկապես Նորաձության շաբաթների ընթացքում, երբ ես արդեն մի քանի ամիս էր՝ հղի էի։ Այնքան ծիծաղելի է այդ ամենը տեսնել համացանցում։ Մարդիկ կարծում են, թե ես փոխել եմ հոնքերի ձեւը: Նայեք իմ մանկական նկարները, իմ հոնքերը խելահեղ կոր են ծնված պահից»,- խոստավանել է մոդելը։