Ադրբեջանի ԱԻՆ ղեկավարը վթարի է ենթարկվել
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդին Հեյդարովը ճանապարհային պատահարի պատճառ է դարձել:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա երեկ երեկոյան ծառայողական ավտոմեքենայով Ազադլիգ պողոտայի եւ Բաքիխանովա փողոցի խաչմերուկում վթարի է ենթարկվել: Կադրերից երեւում է, որ Քյամալեդին Հեյդարովը 90 AA 900 պետհամարանիշների Mercedes մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել է կարմիր լույսի տակ եւ բախվել Maserati մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով բացվել են նրա ավտոմեքենայի անվտանգության բարձիկները:
Նախարարի թիկնազորը նրան անմիջապես նստեցրել է ավտոմեքենա եւ պատահարի վայրից տարել:
Քյամալեդին Հեյդարովը նշել է, որ պատահարի հետեւանքով չի տուժել:
«Դուք բոլորդ կադրերում տեսել եք: Ոչ ոք չի տուժել: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է նա: