Ռուսաստանում COVID-19-ի 8849 նոր դեպք է գրանցվել
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 84 մարզում կորոնավիրուսով վարակման 8849 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Telegram ալիքով հայտնել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման եւ մոնիտորինգի մոսկովյան օպերատիվ շտաբը:
Նշվում է, որ վարակվածների 42 տոկոսի մոտ հիվանդության կլինիկական դրսեւորումներ չեն եղել: Անցած օրվա ընթացքում մահացել է 127 մարդ, բուժվել 7289-ը:
85 մարզում հայտնաբերված վարակման դեպքերի ընդհանուր թիվը 317.554 է: Ամբողջ ընթացքում առողջացել է 92 681 մարդ, 3099-ը մահացել են, փոխանցում է «Գազետա»-ն: