Թրամփը հայտնել է, որ նախատեսում է դադարեցնել հիդրօքիքլորոհինի ընդունումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է «մեկ կամ երկու օրից» դադարեցնել հակամալարիային դեղամիջոց հիդրօքիքլորոհինի (պլակվենիլ) ընդունումը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի խոստովանել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման համար պարբերաբար հիդրօքիքլորոհին է ընդունում: ԱՄՆ-ում մասնագետներից շատերի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հիդրօքիքլորոհինի արդյունավետությունն ապացուցված չէ, իսկ բուն դեղամիջոցը կարող է օրգանիզմին լուրջ վնաս հասցնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: