Ջիգանն ընտանիք է վերադարձել, սակայն նրա կինն այդպես չի կարծում եւ գումար է պահանջում (Լուսանկարներ)
Ռեփեր Ջիգանի ընտանիքում անհասկանալի իրավիճակ է. լրատվամիջոցները մի կողմից տեղեկություններ են տարածում, որ նա զղջացել է ու ընտանիք վերադարձել, մյուս կողմից StarHit-ը հայտնում է, որ Ջիգանի կինը՝ Օքսանա Սամոյլովան, նրանից ալիմենտներ ու եկամուտների կեսը կպահանջի։
«Օքսանայի փաստաբանները կփորձեն հասնել, որ երեխաներին պահելու համար Դենիսի ալիմենտները առավելագույն 50 տոկոս կազմեն»,- հայտնել են դատարանում։ Այնտեղ պարզաբանել են, որ բլոգերի հայցից բացակայում է տեղեկատվությունը, որը կապված է ունեցվածքի բաժանման հետ։
Այն մասին, որ Սամոյլովան պատրաստվում է բաժանվել հոնքերը սափրած եւ ամերիկյան վերականգնողական կենտրոնում հայտնված երաժիշտից, հայտնի է դարձել մարտին։ Նրա խոսքով՝ ինքը որոշել է այդ քայլին գնալ ամուսնու դավաճանությունների եւ նրա հոգեբանական վիճակի պատճառով։
Մարտի 9-ին Ջիգանը ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում տեսուղերձ է ձայնագրել, որում պատմել է, որ գտնվում է «հոգեբուժարանում», ուր իրեն բուժում են ու լավ կերակրում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրան Մերձմոսկվայում գտնվող էլիտար կլինիկա են ուղարկել, ուր նա թմիջամիջոցներից կախվածության դեմ բուժում է ստացել։
Ռեփեր Տիմատիի հետ զրույցում Ջիգանը պատմել է, որ այդ երեք շաբաթվա ընթացքում իրեն 90 կաթիլային են միացրել։ Նա պնդում էր, որ իր ոչ ադեկվատ պահվածքը պայմանավորված էր նրանով, որ Մայամիում իրեն մարիխունայի փոխարեն անհայտ նյութ են տվել, որից հետո «չեն վերադառնում»։