Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը կհամախմբի բոլոր կարող ուժերին և դուրս կբերի երկիրը ծանր իրավիճակից. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում ստեղված իրավիճակին:
«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 335 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 5606, մահվան՝ 70 դեպք: