Բժիշկ Միխայիլ Վարդապետով․ Բոլոր երկրներին խորհուրդ կտայի հետեւել Շվեդիայի եւ Բելառուսի օրինակին
Մոսկվայի «Սպարտակի» նախկին բժիշկ, Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը դրական է գնահատում Շվեդիայի եւ Բելառուսի փորձը՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ կարանտին չսահմանելու եւ տնտեսությունը թեկուզ մասամբ չփակելու հարցում։
«Եթե իշխանությունը ցանկանում է տուգանել դիմակի բացակայության համար, դրանից առաջ պետք է մարդկանց ապահովի այդ դիմակով։ Եթե խանութի կամ հիմնարկի մուտքի մոտ անվճար դիմակ տան եւ դուք հրաժարվեք, այդ դեպքում պետք է տուգանել։ Եթե գնում ես սեփական գումարով, պետք է ունենաս ընտրության հնարավորություն։
Հիմա գտնվում եմ Հայաստանում։ Այստեղ աստիճանաբար հանվում են սահմանափակումները, մենք վերադառնում ենք բնականոն կյանքին։ Բայց վարակվելու ռիսկը դեռ մեծ է, դիմակ դնել անհրաժեշտ է։
Չափազանց դրական եմ ընդունում Շվեդիայի եւ Բելառուսի որդեգրած քաղաքականությունը, նրանց ամեն ինչ թողեցին նույն ձեւ։ Եթե ինձ հարցնեին, բոլոր երկրներին խորհուրդ կտայի հետեւել նրանց օրինակին։ Տնտեսություններին հասցված վնասներն անհամադրելի են այս հիվանդության վտանգների հետ»,- Վարդապետովի խոսքը մեջբերում է championat.com-ը։
Հայտնի բժիշկը դեռ ապրիլի կեսին հորդորել էր վերացնել կարանտինը եւ թույլ տալ մարդկանց դուրս գալ զբոսանքի։