«Մեծ վարպետությունը հավերժ է». Ալեքսիս Օհանյանն աշխատավայրում հայկական գորգ է փռել
Ամերիկահայ գործարար, Reddit եւ Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, թեեւ մեծացել է ԱՄՆ-ում, ցանկացած հարմար առիթով հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամուսինը լուսանկար է հրապարակել աշխատավայրից, ուր հայկական գորգ է փռել։
«Մեծ վարպետություն, որը հավերժ է։ Ես օպտիմալացրել եմ իմ աշխատանքային տարածքը, որպեսզի այն շրջապատեն նվիրվածության հիշեցումները, որն անհրաժեշտ է մշակութային ժառանգության պահպանման համար։ Սա հայկական ավանդական գորգ է՝ հպարտությամբ ու բոլոր ավանդույթներով»,- լուսանկարը մակագրել է Ալեքսիսը։
Օհանյանը հայկական գորգերի մեծ երկրպագու է։ Ավելի վաղ նա գեղեցիկ նմուշ էր գնել դստեր համար։
«Հայկական է։ Խոսքը գորգի մասին է, որը գնել եմ դստերս՝ Օլիմիայի համար Հայաստան վերջին այցի ընթացքում։ Այն պատրաստված է գորգերի ոճով, որոնք արտադրել են Արեւմտյան Հայաստանի այն շրջանում, ուր ծնվել է իմ տատիկը։ Ցեղասպանությունից հետո նրա ընտանիքին քիչ բան է մնացել, այնպես որ սա նոր-հին ընտանիքի ժառանգություն է»,- լուսանկարը մակագրել էր Ալեքսիսը։