«Մենք». Սարգիս Գրիգորյանը՝ կնոջ ու դուստրերի հետ (Լուսանկարներ)
Դերասան Սարգիս Գրիգորյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ դերասանուհի, պարուհի Մանո Գրիգորյանի եւ դուստրերի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Մենք»,- հրապարակումը մակագրել է Սարգիս Գրիգորյանը՝ սրտիկի տեսքով սմայլիկ օգտագործելով։
Օրեր առաջ արված հրապարակմամբ Սարգիս Գրիգորյանը շնորհավորել էր դստերն՝ Էվային։ «Իմ աշխարհ, իմ հրաշք, իմ ժպիտ ու իմ ուրախություն, այսօր դու դարձար 10 տարեկան... Տեր աստված, ինչ արագ են հոսում տարիները... Դու մեծանում ես, իսկ ես ոչ մի կերպ չեմ ուզում ու չեմ կարողանում հաշտվել դրա հետ։ Քո մանկական աշխարհն այնքան մաքուր է, քո տված հարցերն այնքան միամիտ, որ ես՝ որպես հայր, քեզնից սովորելու շատ բան ունեմ... Դու ինձ խոստացել ես, որ միշտ կլինես առողջ, երջանիկ ու ժպտերես՝ ես հավատում եմ քեզ ու ամեն բան կանեմ, որ խոստումդ կատարես... Օրհնված լինի ճանապարհդ... Շնորհակալ եմ, Տեր, էվայիս համար»,- գրել էր Սարգիս Գրիգորյանը։