Թուրքիայում կորոնավիրուսի ռեկորդային քիչ դեպք է գրանցվել վերջին մեկ օրում
Թուրքիայում վերջին 10 օրում ռեկորդը ռեկորդի հետեւից քիչ թվով կորոնավիրուսի դեպքեր են գրանցվում։
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան Twıtter–ի իր էջում ներկայացրել է մայիսի 19–ի տվյալները, ըստ որի կատարված 25 382 թեստից դրական է եղել ընդամենը 1022–ը։ Այսինքն ընդհանուր թեսթերի 4 տոկոսը դրական է եղել: Համեմատության համար Հայաստանում վերջին օրում կատարվել է 1030 թեստ, որից դրական է եղել 230–ը, այսինքն գրեթե 23 տոկոսը։
Թուրքիայում վերջին մեկ օրում նաեւ ռեկորդային քիչ թվով կորոնավիրուսով վարակված հիվանդ է մահացել՝ 28 դեպք։
Թուրքիայում ընդհանուր գրանցվել է 151 615 դեպք, ապաքինվել են 112 895–ը։