Հոլիվուդյան աստղեր, ովքեր գովազդել են ներքնազգեստ (լուսանկարներ)
Մեգան Ֆոքս' Emporio Armani
2010 թ. Վիկտորիա Բեքհեմին որպես "Emporio Armani" բրենդի դեմք փոխարինեց գեղեցկուհի Մեգան Ֆոքսը, ու գովազդային քարոզարշավը պսակվեց մեծ հաջողությամբ:
Միրանդա Քեր' Victoria’s Secret
2013 թ. Միրանդան ավարտեց իր համագործակցությունը ներքնազգեստի ամենահայտնի բրենդերից մեկի' "Victoria’s Secret"-ի հետ: Մոդելի գովազդած ներքնազգեստները մի քանի անգամ ավելի շատ էին վաճառվում, իսկ ցուցադրությունների ժամանակ բոլորն անհամբեր սպասում էին հատկապես նրան:
Քելի Բրուք' Ultimo
2010 թ. դերասանուհին դարձավ բրիտանական "Ultimo" բրենդի դեմքը: Քելին ներկայացնում էր վառ գույներով ներքնազգեստ:
Իրինա Շեյք' Lascana
Իրինա Շեյքը մեկ անգամ չէ, որ համագործակցում է գերմանական "Lascana" բրենդի հետ: Ռուս մոդելը մեծ հռչակ է վայելում Հոլիվուդում և տարբեր բրենդեր մշտապես փորձում են իրենց կողմը գրավել մոդելի ուշադրությունը:
Վիկտորիա Բեքհեմ' Emporio Armani Underwear
"Emporio Armani Underwear" բրենդի գովազդային քարոզարշավի սև-սպիտակ լուսանկարը Վիկտորիա Բեքհեմի մասնակցությամբ, փակցվել է Նյու Յորքի "Macy’s" առևտրի կենտրոնի վրա: Վիկտորիան բրենդը գովազդել է նաև ամուսնու' Դևիդ Բեքհեմի հետ:
Նատալյա Վոդյանովա' Etam
2009 թ. սկսած Նատալյան ոչ միայն ներկայացնում է ֆրանսիական "Etam" բրենդն, այլև ստեղծում է ներքնազգեստի սեփական գիծը:
Քիմ, Քորթնի և Խլոե Քարդաշյաններ' The Sears
Քարդաշյան քույրերն ինքնուրույն ներկայացրել են "Kardashian Kollection Intimates" ներքնազգեստի սեփական հավաքածուն: