Երեխա ունեցող ընտանիքները հիփոթեքային վարկ վերցնելիս կստանան տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:
Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն.-ական դրամով:
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 տոկոս: