Արևելյան Եվրոպայի ֆուտբոլիստները՝ Ա Սերիայում․ Խորհրդանշական հավաքական
Football Italia-ն կազմել է Իտալիայի առաջնությունում հանդես եկած Արեւելյան Եվրոպայի երկրները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ վրացի Կախա Քալաձեին եւ ուկրաինացի Անդրեյ Շեւչենկոյին։
Դարպասապահ․ Սամիր Հանդանովիչ (Սլովենիա, «Ուդինեզե», «Ինտեր»)։
Պաշտպաններ․ Կախա Քալաձե (Վրաստան, «Միլան», «Ջենոա»), Կրիստիան Կիվու (Ռումինիա, «Ռոմա», «Ինտեր»), Սինիշա Միխայլովիչ (Հարավսլավիա/Սերբիա, «Ռոմա», «Սամպդորիա», «Լացիո», «Ինտեր»)։
Կիսապաշտպաններ․ Զվոնիմիր Բոբան (Հարավսլավիա/Խորվաթիա, «Միլան»), Դեյան Ստանկովիչ (Հարավսլավիա/Սերբիա, «Լացիո», «Ինտեր»), Վլադիմիր Յուգովիչ (Հարավսլավիա/Սերբիա, «Սամպդորիա», «Յուվենտուս», «Լացիո», «Ինտեր»), Պավել Նեդվեդ (Չեխիա, «Լացիո», «Յուվենտուս»), Դեյան Սավիչեւիչ (Հարավսլավիա /Չեռնոգորիա, «Միլան»), Զբիգնեւ Բոնեկ (Լեհաստան, «Յուվենտուս», «Ռոմա»)։
Հարձակվող․ Անդրեյ Շեւչենկո (Ուկրաինա, «Միլան»)։