Թրամփը հայտնել է, որ դիտարկում է Բրազիլիայից թռիչքներն արգելելու հնարավորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ COVID-19-ի տարածման պատճառով դիտարկում է Բրազիլիայից թռիչքներն արգելելու հնարավորությունը, փոխանցում է AP-ն:
«Ես չեմ ցանկանում, որ մարդիկ գան այստեղ եւ մյուսներին վարակեն: Ես չեմ ցանկանում, որ այնտեղ մարդիկ հիվանդ լինեն: Մենք Բրազիլիային օգնում ենք: Մենք նրանց ԹԱՕ սարքեր ենք ուղարկում»,- ասել է Թրամփը:
Բրազիլիայում գրանցվել է վարակման 271 628 հաստատված դեպք, մահացել է 17 971 մարդ:
ԱՄՆ կառավարությունը հայտարարել է, որ Բրազիլիային առաջարկել է 3 մլն դոլար COVID-19-ի ազդեցությունը մեղմելու համար: Թրամփի վարչակազմը արդեն խոստացել է Բրազիլիային հատկացնել 950 հազար դոլար համավարակի դեմ պայքարի համար: Միջոցներն օգտագործվելու են COVID-19-ի համար՝ անհետաձգելի օգնության 79 կենտրոններում, լաբորատորիաներում եւ 13 սահմանամերձ քաղաքների առողջապահության համակարգում: