CAS-ը ՈւԵՖԱ-ի որոշման դեմ «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը կքննարկի հունիսին
Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը ՈւԵՖԱ-ի որոշման դեմ կքննարկի հունիսի 8-10-ը։
Փետրվարի 14-ին ՈւԵՖԱ-ն հայտարարել էր ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով առաջիկա 2 մրցաշրջաններում «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից զրկելու մասին: «Մանչեսթեր Սիթին» նաև տուգանվել էր 30 միլիոն եվրոյով:
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը համաձայն չէ ՈւԵՖԱ-ի կողմից ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։
ՈւԵՖԱ-ն պարզել էր, որ «Մանչեսթեր Սիթին» ակումբի սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի անձնական հաշիվներից դուրս գրվող գումարները ներկայացրել է որպես հովանավորչական պայմանագրերից ստացվող եկամուտ և օգտագործել դրանք նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու նպատակով: