Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք:
Մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 500 հաստատված դեպքեր, որից առողջացել են 213 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:
Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։