Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար հակամալարիական դեղամիջոց է օգտագործում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու համար հակամալարիական դեղամիջոց է օգտագործում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Ես օգտագործում եմ դրանք վերջին կես շաբաթվա ընթացքում: Օրական մեկ հաբ»,-ասել է Թրամփը:
Մի քանի շաբաթ առաջ Թրամփը գովազդում էր կորոնավիրուսի դեմ պոտենցիալ դեղամիջոցը, սակայն հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ հիդրօքսիքլորոքինն անօգուտ է:
73-ամյա նախագահը, ով ամեն օր ստուգում է անցնում, ասել է, որ Սպիտակ տան բժիշկին հարցրել է՝ արդյոք կարող է օգտագործել այդ դեղամիջոցը, եւ վերջինս դրական է պատասխանել:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման համար Remdesivir դեղամիջոցին: