Սեր ամբողջ կյանքի՞ համար. Ջենիֆեր Էնիսթոնը չի բաժանվում մատանուց, որը նվիրել է Բրեդ Փիթը (Լուսանկարներ)
Ջենիֆեր Էնիսթոնը մինչ այժմ կրում է մատանին, որը նրան նվիրել է նախկին ամուսինը՝ Բրեդ Փիթը։ Դերասանուհոիւ ձեռքին զարդը նկատել են «Ոսկե գլոբուս 2020» մրցանակաբաշխության ընթացքում։
Բրեդ Փիթը 1999թ.-ին աստղին 500 հազար դոլար արժողությամբ մատանի է նվիրել ի նշան նշանադրության։ Քանի որ Ջենիֆեր Էնիսթոնը կրում է այն, աստղի երկրպագուների շրջանում հույս է արթնացել, որ աստղային զույգը կվերմիավորվի։
Երկար դադարից հետո աստղը մատանին կրել է դեռ ձմռանը՝ SAG մրցանակաբաշխության հանձնման արարողությանը, երբ պատրաստվում էր առաջին հանրային հանդիպմանը Բրեդ Փիթի հետ։ Զարդը եզակի է։ Արտիստն անձնամբ է ստեղծել դրա էսքիզը, իսկ թանկարժեք իրը պատրաստել է ոսկերիչ Սիլվիա Դամինին։ Մատանին պատրաստված է մեկ օրինակով։
Ի դեպ, Բրեդ Փիթը եւ Ջենիֆեր Էնիսթոնն ամուսնացել են 2000թ.-ի հուլիսին։ 2005թ.-ի մարտին նրանք բաժանվել են, ամուսնալուծվել՝ նույն տարվա հոկտեմբերին։ 2006թ.-ին դերասանը հաստատել է, որ հարաբերություններ ունի գործընեկրոջ՝ Անջելինա Ջելիի հետ։ 2014թ.-ին նրանք ամուսնացել են։ 2016թ.-ին դերասանուհին դիմել է ամուսնալուծության համար։ Զույգը երեք կենսաբանական եւ երեք որդեգիր երեխաներ ունի։