Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց համար են. «Իմ քայլի» պատգամավոր
Եթե կան մարդիկ, որոնց այս մահճակալները թվում են գեղեցիկ դասավորված եւ առաստաղի լույսերը ռոմանտիկ ու գրավիչ, ապա դուք սխալվում եք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, ով տեղադրել է Մարզահամերգային համալիրի նախասրահում տեղադրված մահճակալների նկարները:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս նախասրահը ցուրտ է, մահճակալները հիվանդ մարդկանց համար են, որոնց չեն կարող այցելել իրենց զվարճասեր ընկերները, իսկ լույսերը, այս պարագայում, ընդհանրապես ռոմանտիկ չեն, այլ տխուր ու սառը։
Առողջ եղեք»: