Երևան, 28.Նոյեմբեր.2024, 00:00 |
Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար

Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան. պատմություն՝ կասկածելի ցուցանիշներով (Լուսանկարներ)

Hetq.am-ը գրում է. 

«2019 թվականին Հայաստանից մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվել Ռուսաստան՝ մեկ գրամը 29 դոլարով:

Սա այն ոսկին չէ, որը արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, ոչ էլ ոսկերչական իրերն են: Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության բազաների՝ առաջին անգամ է, որ Հայաստանից այդ արժեքի ոսկերչական իրերի կիսապատրաստուկ է արտահանվում։ Ամիսներ շարունակ մեր ռուս գործընկերոջ հետ (Դենիս Լեբեդև, fontanka.ru, Սանկտ Պետերբուրգ) աշխատել ենք պարզելու այդ ապրանքի ծագումն ու արտահանողին, որին Հայաստանի Մաքսային ծառայությունը համառորեն փորձում էր գաղտնի պահել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց գտնել արտահանողին, որը հավաստիացնում է, որ արտահանվածը բանկերից ձեռք բերված վերամշակված ոսկի է:

Այս քանակի ոսկերչական իրերի կիսապատրաստուկների արտահանման մասին տեղեկացել ենք Մաքսային ծառայության բաց տվյալների հիման վրա կատարված բազմաթիվ հարցումների հետեւանքով: Ստացված պատասխաններով ամբողջանում է թաքցրած այս պատմությունը:

Կասկածելի թռիչքային աճը

Հայաստանի 2019 թվականի արտահանման վիճակագրության մեջ՝ առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների շարքում թռիչքային ձևով հայտնվել է «թափոն և ջարդոն թանկարժեք մետաղի կամ մետաղի, պատած թանկարժեք մետաղով» ապրանքախումբը։

Այս ապրանքախմբի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը 7112-ն է:

Ըստ Հայաստանի Մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին այս ծածկագրով Հայաստանից արտահանվել է 163 տոննա ապրանք, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է մոտ 88 մլն ԱՄՆ դոլար։ 2018 թվականի համեմատ արտահանման ծավալներն աճել են 2.1 անգամ, իսկ մաքսային արժեքը՝ 8.9 անգամ։

Հայաստանից արտահանվող ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում 7112-ը յոթերորդ տեղում է:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին Հայաստանից այս ապրանքախմբի ներքո արտահանումները փոքր ծավալներ են ունեցել։ Թեև որոշ տարիների, օրինակ՝ 2017 թվականին, դրանց քանակը նկատելի է եղել, սակայն մաքսային արժեքը բավականին փոքր է եղել, ինչից ենթադրվում է, որ այդ տարիներին որոշ թափոններ ու ջարդոններ են արտահանվել, որոնց մեջ փոքր քանակություն են կազմել թանկարժեք մետաղները։

Իսկ 2019 թվականի տվյալներում, բացի այն, որ նման թռիչքային աճն արդեն իսկ ուշադրություն է գրավում՝ հատկապես արժեքի մասով, իսկ նյութն ավելի ուշագրավ է դառնում, երբ փորձում ենք պարզել, թե ինչ ապրանքի մասին է խոսքը և որ երկրներ է այն առաքվել։

Պետական եկամուտների կոմիտեն ի պատասխան մեր հարցմանը սկզբնապես հայտնել է, որ արտահանվել են հիմնականում էլեկտրոնային սալիկների, ավտոկատալիզատորների, ռադիոէլեկտրոնային էլեմենտների թափոն և ջարդոն, որոնք պարունակում են թանկարժեք մետաղ։

ՊԵԿ-ի պատասխանում խոսք անգամ չկար ոսկերչական իրերի կիսապատրաստուկների մասին:

Հետագայում, ուսումնասիրելով արտահանման տվյալները, պարզեցինք, որ այս ծածկագրով բավականին տարբեր գնային մակարդակների ապրանքներ են արտահանվել:

Մասնավորապես՝ մեծ քանակի, բայց էժան գնով թանկարժեք մետաղ պարունակող թափոն և ջարդոն է արտահանվել Եվրամիության երկրներ՝ Գերմանիա, Լատվիա, Լիտվա և այլն։ Ընդհանուր արատահանվել է 160 տոննա՝ 1.2 մլն դոլարի։ Այսինքն՝ 1 կիլոգրամը արտահանվել է մոտ 8 դոլարով։

Բայց միևնույն ժամանակ, այս նույն ծածկագրով Ռուսաստան է արտահանվել բավականին թանկ ապրանք, որի ընդամենը մեկ գրամը արժեցել է 29 դոլար:

Մոտ 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ՝ դեպի Ռուսաստան

Այս պատմության ամենաուշագրավ մասը սկսվում է հենց Ռուսաստանի ցուցանիշներից։

Ինչպես նշեցինք, Հայաստանից Ռուսաստան այս ապրանքախմբի ներքո բավականին թանկ ապրանք է արտահանվել։ Մասնավորապես, արտահանվել է մոտ 3 տոննա (2997.1 կգ), որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 86.7 մլն դոլար։

Ստացվում է, որ մեկ գրամն արտահանվել է 29 դոլարով։ Ու քանի որ փոքր է հավանականությունը, որ նման բարձր արժեք կարող էր ունենալ վերը նշված ապրանքներից որևէ մեկը՝ էլեկտրոնային սալիկների, ավտոկատալիզատորների և այլ մասերի ջարդոններ, լրացուցիչ հարցումներ ուղարկեցինք ՊԵԿ։

Այս անգամ արդեն ՊԵԿ-ից պատասխանեցին, որ Հայաստանից Ռուսաստան այս ապրանքախմբի ներքո արտահանվել են ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ։ Թե մասնավորապես որքան մասն են ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները այս կիսապատրաստուկներում, չի նշվում, սակայն միայն գինը (գրամը՝ 29 դոլար), արդեն իսկ հուշում է, որ խոսքը թանկարժեք իրերի մասին է։

Ի դեպ, թվային ցուցանիշների մասով համեմատություն անցկացրինք Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ծառայությունների տվյալների միջև: Դրանք հիմնականում համընկնում են՝ փոքր շեղումներով, ինչը բնական է, քանի որ ապրանքը արտահանող երկիրը դրա արժեքն այլ մեթոդաբանությամբ (ՖՕԲ գներով) է հաշվում, ներմուծողն՝ այլ (ՍԻՖ գներով):

Սակայն, երբ փորձեցինք այդ ծածկագրով ապրանքի տվյալները գտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բազաներում, հայտնաբերեցինք, որ այս ծածկագիրը ընդհանրապես բացակայում է նրանց կողմից հրապարակված ԵԱՏՄ երկրների ներսում 2019 թվականի փոխադարձ առևտրի ցանկում: 70 կոդով սկսվող ապրանքներին հաջորդում է միանգամից 72-ը։ 71-ը բաց է թողնված։

Ռուսաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանից ոսկերչական իրերի կիսապատրաստուկների արտահանումը շարունակվել է նաև այս տարվա հունվար-փետրվարին։

Հայաստանից Ռուսաստան 2019 թվականին, ըստ ՊԵԿ-ի, ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ է արտահանել մեկ ընկերություն: Հղում անելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 3-րդ մասին՝ ՊԵԿ-ը չի նշում այդ ընկերության անունը:

ՊԵԿ-ը տրամադրել է այս 7112 ծածկագրով արտահանում իրականացրած ընկերությունների ընդհանուր ցանկը, որտեղ կան վեց ընկերություն: Սակայն, ինչպես նշեցինք վերևում, ՊԵԿ-ը չի տեղեկացնում, թե կոնկրետ որ ընկերությունն է դեպի Ռուսաստան արտահանում իրականացրել: Եթե նրանցից մեկ-երկուսը քիչ թե շատ հայտնի ընկերություններ են, ապա՝ մնացածը հիմնականում մեկ-երկու տարի առաջ ստեղծված ու ոչ հայտնի:

Էկոնոմիկայի նախարարությունը չկարողացավ կամ չցանկացավ ՊԵԿ-ից արտահանողի ու արտահանված ապրանքի մասին մանրամասներ իմանալ

Արտահանված երեք տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկների թեմայի վերաբերյալ դիմել էինք նաև Էկոնոմիկայի նախարարությանը: Նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին ենք փոխանցել Մաքսային ծառայության տվյալները և խնդրել պարզել, թե որտեղից է գոյացել այդ խմբաքանակը, արդյոք օրենքի խախտման ռիսկեր կա՞ն, և ո՞ր ընկերությունն է արտահանել:

Գագիկ Մկրտչյանը օրեր անց հայտնեց, որ նախարարությունը ոչնչով չի կարող օգնել, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն նրանց չի տալիս տեղեկություններ արտահանողի վերաբերյալ: Կրկին մեկնաբանվում է, որ դա առևտրային գաղտնիք է:

Այսինքն՝ ստացվում մի իրավիճակ, երբ երկրից աննախադեպ քանակի թանկ գնով ապրանք է արտահանվում, որի ծագումը կարող է առնվազն կասկածելի թվալ, սակայն Էկոնոմիկայի նախարարությունը չի կարողանում պարզել, թե ինչ է կատարվում, քանի որ ՊԵԿ-ը դա թույլ չի տալիս:

Արտահանողը «Հայբիզնեսբանկի» սեփականատերերին պատկանող ընկերությունն է

Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ արտահանողը ««Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ «Կենտրոն» մասնաճյուղ ԱՍ-ն (առանձնացված ստորաբաժանում) է, որը ըստ Հայաստանի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ գրանցվել է 2018 թվականի նոյեմբերին: Վերջինս «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի մասնաճյուղն է:

«Գոլդեն հերիթիջ» ՍՊ ընկերությունը գրանցված է Արցախում։ ԼՂՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից մեզ հայտնեցին, որ «Գոլդեն հերիթիջ» ՍՊԸ-ի սեփականատերը «Ջի Էմ հոլդինգ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերերն են Արսեն Սեյրանի Միքայելյանը (45 %) և Վիտալի Սարգսի Գրիգորյանցը (55 %):

Արսեն Միքայելյանը 2019 թվականից հանդիսանում է «Հայբիզնեսբանկի» խորհրդի նախագահը, ինչպես նաև բանկի 5 % բաժնեմասի սեփականատերը։ Բանկի մնացած բաժնեմասերը պատկանում են ռուսաստանաբնակ հայտնի գործարար Վիտալի Գրիգորյանցին։ Արսեն Միքայելանը վերջինիս մտերիմներից է։ Նա նաև «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրենն է։

 

«Գոլդեն հերիթիջ» ընկերության տնօրեն Արմեն Գալստյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ իրենց ընկերությունն է նախորդ տարի Հայաստանից Ռուսաստան արտահանել ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ: Մեր հարցերին ի պատասխան, թե որտեղի՞ց են գոյացել այդ քանակի ոսկերչական իրերի կիսապատրաստուկներ, և կարո՞ղ է արդյոք առավել մանրամասն նշել, թե՞ ինչ է իրենից ներկայացնում ոսկերչական իրերի կիսապատրաստուկը, ընկերության տնօրենը խնդրեց գրավոր ուղարկել հարցերը։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները առևտրային գաղտնիք են պարունակում, հետևաբար՝ չխոստացավ, որ կպատասխանեն այդ հարցերին։

Այդուհանդերձ, հարցումն ուղարկելուց մեկ օր անց ստացանք պատասխանը: Արմեն Գալստյանը նշում է, որ արտահանվածը վերամշակված բանկային ոսկի է: «Առևտրային բանկերից ձեռք են բերվում ոսկուն ստանդարտացված ձուլակտորներ, որոնք վերամշակումից հետո արտահանվում են ԵԱՏՄ երկիր հանդիսացող Ռուսաստան՝ համաձայն գործընկերների հետ պայմանագրերի»,- նշված է պատասխանում:

Լրացուցիչ հեռախոսազանգով փորձեցինք հասկանալ, թե որտե՞ղ է վերմշակվել է այդ քանակի ոսկին, ո՞ր բանկերից է ձեռք բերվել: Սակայն, Արմեն Գալստյանը չպատասխանեց այդ հարցերին՝ միայն նշելով, որ իրենք գործում են օրենքի սահմաններում: Այստեղ նաև հարց է առաջանում, թե վերամշակումից հետո, եթե այն վերածվել է թանկարեք մետաղի թափոնի և ջարդոնի, ինչպես է արտահանվել նման բարձր գնով: Համեմատության համար նշենք, որ ոսկին, որը արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, 2019 թվականին արտահանվել է մեկ գրամը միջինը 38.4 դոլարով և բոլորովին այլ ծածկագրով:

Վերջին երկու տարիներին Հայաստանից տարեկան մինչև 6 տոննա ոսկի է (ոսկի (ներառյալ պլատինի գալվանական պատվածքով), փոշի) արտահանվել: Այն արտահանվում է դորե համաձուլվածքի տեսքով, որի մի մասը արծաթ է: Արտահանում է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը՝ Սոթքը:

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2019 թվականին Հայաստանն արտահանել է 5.8 տոննա ոսկի, որի մաքսային արժեքը կազմել է 224 մլն դոլար: Այստեղ հարկ է նաև նկատել, որ ոսկու արտահանման մեկ գրամի միջին արժեքը կազմել է 38.4 դոլար: 2018 թվականի համեմատ արտահանման քանակն աճել է 818 կգ-ով կամ 16 %-ով, իսկ մաքսային արեժքը՝ 48 մլն դոլարով կամ 27 %-ով: Ոսկին Հայաստանից արտահանվում է մեծ մասամբ Շվեյցարիա, որոշակի մաս էլ՝ Իտալիա: Եվ սա ամենևին կապ չունի այն կիսապատրաստուկների հետ, որի մասին նյութում գրել ենք, քանի որ դրանք արտահանվում են բոլորովին այլ ծածկագրով:

2019 թվականին ոսկու ծածկագրով Հայաստան է ներմուծվել 2.5 տոննա ապրանք՝ 114.5 մլն դոլարի: 2018-ին ներմուծվել է մոտ 1.8 տոննա՝ 73 մլն դոլարի: Հայաստան ոսկի են ներմուծում հիմնականում բանկերը, ինչպես նաև ոսկերչության ոլորտում գործող ընկերությունները, որոնք այդ ոսկին վերամշակում են՝ ստանալով ոսկերչական իրեր։ Մեր երկիր ներմուծվող և արտահանվող ոսկին որակապես տարբերվում է. արտահանվողը վերջնական մշակված չէ։ Եթե «Գոլդեն հերիթիջը» պնդում է, որ բանկերից է գնել ոսկին, ապա՝ ամենայն հավանականությամբ բանկերի ձեռքում եղած ոսկին հենց ներմուծված ոսկին է, որի մեկ գրամը 2019 թվականին կազմել է 45.6 դոլար:

Հաշվի առնելով, որ Հայաստանը հաճախ տարանցիկ երկիր է դառնում մի երկրից մյուս երկիր տարատեսակ ապրանքների տեղափոխման համար, կասկածներ կային, որ վերևում նշված երեք տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկները ներմուծվել ու հետագայում արտահանվել են Հայաստանից: Սակայն, Մաքսային ծառայության տվյալներով՝ այդ գնի ապրանք Հայաստան չի ներմուծվել:

Մասնավորապես, 2019 թվականին 7112 ծածկագրով Հայաստան է ներմուծվել 32.3 տոննա ապրանք՝ մոտ 186 հազար դոլարի: Մեկ կգ-ը՝ մոտ 6 դոլար: Այսինքն՝ սա չի կարող լինել ոսկերչական իրերի կիսապատրաստուկ, քանի որ գրամը կստացվի ընդամենը 0.006 դոլար: 2018-ին ներմուծում առհասարակ չի իրականացվել։

Եվ մյուս ապրանքախումը, որը դիտարկել ենք, ոսկերչական իրերն են: Այս ապրանքախումբը ևս արտահանվում ու ներմուծվում է առանձին ծածկագրով: 2019 թվականին, ըստ Մաքսային ծառայության տվյալների, Հայաստան են ներմուծվել մոտ 8 տոննա ոսկերչական իրեր՝ մոտ 19 մլն դոլարի (2018 թվականին` 4.3 տոննա, մոտ 17 մլն դոլարի): Ներմուծվել է հիմնականում Իտալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Թաիլանդից և Թուրքիայից:

Միևնույն ժամանակ, Հայաստանից արտահանվել են 86.6 ոսկերչական իրեր, որոնց մաքսային արժեքը կազմել է մոտ 43 մլն դոլար (2018-ին արտահանվել է 52.38 տոննա՝ 40 մլն դոլարի): Հայաստանը ոսկերչական իրեր է արտահանում Ռուսաստան, ԱՄԷ, Թուրքմենստան, Միացյալ Նահանգներ և այլն:

Այսպիսով, Հայաստանից 3 տոննա ոսկերչական իրերի կիսապատրաստուկների արտահանման տվյալներում բավականին չպարզաբանված հարցեր են մնում: Արտահանողը պնդում է, որ դա բանկերից գնված ու վերամշակված ոսկի է: Մինչդեռ այն արտահանվում է ոչ թե ոսկու կամ ոսկերչական իրերի ծածկագրով, այլ՝ թանկարժեք մետաղների թափոն-ջարդոնների: Պետական եկամուտների կոմիտեն՝ ի դեմս Մաքսային ծառայության, պարտավոր է պարզաբանել այս հարցը»։

Գլխավոր լուսանկարում ձախից` Արսեն Միքայելյանը և Վիտալի Գրիգորյանցը։

Որոշ հասցեներում լույս չի լինի Քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նրան տեղափո... Ջասթին Բիբերը սնանկացման եզրին է. մանրամասներ... Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 7... Պոգբան կարող է վերադառնալ ԱՊԼ Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամե... Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմն... Զայրույթի, հիասթափության և դատարկության համադ... Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է ... Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տե... Ո՞ւմ է Թրամփը դիտարկում Ուկրաինայի հարցով հատ... Մալդիվներ մեկնելը թանկ է Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայի տներից մեկում Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Լեհաստանի նախագա... Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում... «Փարաջանովյան օրեր Աթենքում»` դեկտեմբերի 3-ին... ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկա... Փորձում են քաղաքական շահարկումներ անել. Փամբո... Խոշոր՝ ավտովթար. բախվել են «Opel»-ն ու «Scani... ԱԳՆ-ում հերքում են, թե Երևանն է խնդրել կազմակ... Ֆրանսիայի արտգործնախարարը ողջունել է Լիբանանո... Գոռ Վարդանյանի ֆիլմերը միշտ քննադատվել են ու ... Հոլանդը դարձել է Չեմպիոնների լիգայի ռեկորդակի... Մոսկվան հուսով է՝ ՀԱՊԿ շրջանակում ՀՀ-ի հետ գո... ՍԴ-ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշ... Պուտինը Ղազախստանում է Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած ... Քաղաքապետարանը երկարաձգել է «Հանրապետական» մա... Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի ... Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադ... Կրոսն արժանացել է Golden Player մրցանակին Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու... Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետ... ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մ... Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մա... Հայտնի են գեղասահքի Գրան Պրիի եզրափակիչի բոլո... Արգիշտի Քյարամյանն ու Ռուստամ Բադասյանը զբոսն... Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդր... Համակարգչային խարդախությամբ 5 մլն դրամ հափշտա... Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած Նոր նշանակումներ՝ ՀՀ Զինված ուժերում․ նախագահ... Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և... Ալեն Սիմոնյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննա... Ուժեղացված հսկողություն՝ Ավանի դատարանում․ ի՞... Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ... Դավիթ Համբարյանը ազատվել է ՆԳ նախարարի տեղակա... Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարա... Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը. ... Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվ... Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների ԱԱ մասնակ... Արմեն Ղազարյանը նոր պաշտոն է ստացել Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է լեհ դի... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 63 ... ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ... Հայկական արբանյակին առնչվող վարույթ է նախաձեռ... Պակիստանում Իմրան Խանի աջակիցները հետաձգել են... Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել... Նազելի Բաղդասարյանը կմեկնի արձակուրդ «Պարոն Պապոյան, ինչի՞ եք էդ թվերը հանգիստ տոն... 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյո... Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույ... Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտ... Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաննե... ԱԺ նախագահը և Գերմանիայի դեսպանն անդրադարձել ... Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին. ... Արարատ Միրզոյանը կայցելի Ֆինլանդիա Առաջարկվում է ՓՄՁ-ների գործունեության համար ս... Հայաստան-ԱՄԷ համագործակցությունը կընդլայնվի. ... Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների... Կոստանյանը պորտուգալացի իր գործընկերոջն է ներ... Իմ վերջնական որոշում կայացնելու մեջ կարևոր դե... Խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկա... Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառ... Քննարկվելու է պարոն Նազարյանի հետագա գործունե... 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվ... Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտ... ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Ալեքսան... Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածա... ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են... Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցե... Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Op... Հեքիաթային ձմեռ. Սուրենյանը տեսանյութ է հրապա... Ալեն Սիմոնյանը չի սպառնացել, չի ծաղրել Հովիկ ... Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկ... ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշան... Հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետա... Երևանում ձնամաքրման աշխատանքներ են կատարվել Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալ... Քննչական կոմիտեում իսկական քաոս է Քանաքեռավանում բախվել են «Range Rover»-ն ու «... Ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու ... Ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կն... 7 ոստիկան հեռացվել է աշխատանքից. Ծիլքարից մինչև Ջրաշեն ճանապարհահատվածը փակ է Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոց տանող... Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյա... Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համար
Ամենաընթերցվածը
website by Sargssyan