Հունաստանի Սուպերլիգան որոշել է մրցաշրջանը վերսկսել հունիսի 6-ին
Հունաստանի ֆուտբոլային Սուպերլիգայի տնօրենների խորհուրդը որոշել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանը վերսկսել հումիսի 6-ին։ Որոշումը պետք է հաստատի երկրի Առողջապահության նախարարությունը։ Նախատեսված է մրցաշրջանն ավարտել հուլիսի 19-ին։
Առաջին փուլից հետո 6 ուժեղագույնները կշարունակեն պայքարը մեդալների եւ եվրագավաթային մրցաշարերի ուղեգրերի համար։ Մյուս թիմերը կպայքարեն տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար։
26 տուրից հետո առաջատարն է 66 միավոր վաստակած «Օլիմպիակոսը»։