Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 218, մահվան` 3 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 5041 է, մահվան դեպքերինը՝ 64
Ըստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի՝ մայիսի 19-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում Հայաստանում վարակվածների թիվը հասել է 5041-ի, ունենք առողջացման 2164, մահվան՝ 64 դեպք, փաստացի բուժվողները 2788-ն են։
Ընդհանուր թեստեր՝ 43041:
Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`
* Մնացե՛ք տանը,
* Սահմանափակե՛ք շփումները,
* Հետևե՛ք անձնական հիգիենային,
* Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
* Հնարավորության սահմաններում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը,
* Շփումների դեպքում պահպանե՛ք առնվազն 1 մետր հեռավորություն,
*Գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
* Եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե՛ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
* Պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
* Խուճապի մի՛ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: