Ուժային կառույցներից դուրս եկողները համախմբվում են Վանեցյանի շուրջը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձեւավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռեւս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, եւ ասում են, որ ուզում են դիմում գրել եւ հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռեւս մի քանի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռեւս չձեւավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: