Խաբիբ Նուրմագոմեդովի հոր մոտ հաստատվել է կորոնավիրուս
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայր եւ մարզիչ, 57-ամյա Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մոտ հաստատվել է կորոնավիրուս, հաղորդում է championat.com-ը հղում անելով Mash տելեգրամ-ալիքի վրա։
Մայիսի 13-ին նա գլխուղեղի կաթված էր ստացել, ունի թոքաբորբ, միացված է թոքերի օդափոխության սարքին։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գտնվում է կոմայի մեջ: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը մայիսի 3-ին Դաղստանից տեղափոխվել էր Մոսկվա։
Աբդուլմանապ Նուրմագոմեդովի սաներից 18-ը դարձել է մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն։ Այդ նվաճումն ընդգրկվել է ռեկորդների Գինեսի գրքում։