«Բորուսիան» մինչեւ 2022թ․ հունիս Էրլինգ Հոլանդին 120 միլիոն եվրոյից էժան չի վաճառի
Դորտմունդի «Բորուսիան» դեմ չէ վաճառել Նորվեգիայի հավաքականի 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդին, որի համար այս տարվա հունվարին վճարել է 43 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024 թվականը։ Մինչեւ 2022թ․ հունիս «Բորուսիան» Հոլանդին կվաճառի միայն 120 միլիոն եվրոյից ոչ պակաս առաջարկ ստանալու դեպքում, հաղորդում է իսպանական AS-ը։
Հոլանդին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը»։
«Բորուսիայում» անցկացրած 12 խաղում Հոլանդն արդեն խփել է 13 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։