Նատաշա Կորոլյովան պատմել է Զավորոտնյուկի առողջության մասին
Երգչուհի Նատաշա Կորոլյովան պատմել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինքնազգացողության մասին, որի մոտ գլիոբլաստոմա է ախտորոշվել։ Նա մանրամասներ է հայտնել «НТВ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Կորոլյովան ապրում է Զավորոտնյուկի հարեւանությամբ, աստղերն ընկերուհիներ են։ «Այո, մենք կողք-կողքի ենք ապրում։ Փառք Աստծո, նորությունները լավն են, եւ Նաստյան ապաքինվում է։ Մենք նրան առողջություն ենք մաղթում»,- նշել է Կորոլյովան։
Ավելի վաղ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Մակարովը պատմել է, որ Զավարոտնյուկի բուժման գործում կարելի է օգտագործել տեխնոլոգիաներ, որոնք մշակվել են քաղցկեղի տերմինալ աստիճանի դեմ պայքարի համար։