Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 7 հազարը
Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 122 492-ի, մահացության դեպքերինը՝ 7.057-ի, գրանցվել է վերականգնման 95.661 դեպք: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Քիանուշ Ջահանպուրը, փոխանցում է IRNA-ն:
«Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 2294 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 122 492-ի»,- հրավիրված մամուլի ասուլիսին ասել է Ջահանպուրը:
Նա նշել է, որ անցած օրվա ընթացքում մահացել է 69 մարդ՝ հավելելով, որ Իրանում մահացել է ընդհանուր առմամբ 7.057 մարդ:
Ջահանպուրի խոսքով՝ վարակվածների շրջանում գրանցվել է վերականգնման 95.661 դեպք: «Կորոնավիրուսով 2712 հիվանդ ծանր վիճակում է»,- ասել է Ջահանպուրը: