Երևան, 25.Նոյեմբեր.2024, 00:00 |
Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ...

Վարդգես Պետրոսյան «Ապրած եվ չապրած տարիներ»-ը գրքից

- Հիմա արդեն հիշեցի,- ասացի ես,- դե մենք միասին մի անգամ ենք հանդիպել, այն էլ՝ հեռախոսով: Իսկ նամակը, իհարկե, չեմ մոռացել, թեպետ չորս տարի է անցել:
- Չորս ու կես,- ուղղեց աղջիկը,- երևի ձեր կյանքում շատ բան է փոխվել:
- Հեռախոսի համա՞րը: Փոխվել է:- Հետո ինչ ասել:- Իսկ ձեր կյանքո՞ւմ:
- Նույնն է, համարյա նույնը: Իսկ հեռախոսի համար հիմա էլ չունեմ:
Ուրիշ ի՞նչ կարելի է ասել: Ես փորձեցի վերհիշել աղջկա նամակը, որ նա գրել էր տարիներ առաջ: Տխուր, անսովոր մի պատմություն էր, սիրո պատմություն, այդքանը մտաբերեցի, բայց մեջս մանրամասներ չարթնացան: Իմ լռությունը երևի երկարեց:
- Չգիտեմ ինչու զանգահարեցի, - ասաց աղջիկը:
Երևի նեղսրտեց, որ ոչինչ չեմ հարցնում:
- Որտեղի՞ց եք զանգահարում,- ի վերջո ասացի:
- Ընկերուհիս տանը չէ,- մի պահ լռեց,- նոր գնաց կաթի: Ես էլ հանկարծ մտածեցի զանգահարել: Ձեր նոր հեռախոսը երեկ եմ պարզել:
- Չե՞ք ամուսնացել,- ինչ հիմար հարց:
Նա ծիծաղեց, ինձ թվաց՝ դառը ծիծաղ էր:
- Մի գիտնական էր ուզում: Քսան տարով մեծ է:- Ասաց:
- Եվ ի՞նչ…
- Շատ խելոք մարդ է:
- Դե, եթե խելոք է…
- Խելո՞ք… Այդ դեպքում ավելի լավ չի՞ ամուսնանալ, ասենք, հաշվիչ մեքենայի հետ կամ հանրային գրադարանի:
Ես ծիծաղեցի: Իսկ նա փոքր-ինչ լռելուց հետո ասաց.
- Ես դեռ սիրում եմ նրան:
- Ո՞ւմ,- հետո հանկարծ մտաբերեցի. իհարկե, նրա մասին է խոսքը: Բայց մի՞թե,- ո՞ւմ…
- Տեսնում եմ, որ նամակս մոռացել եք:
- Չէ, ինչ եք ասում, ես նույնիսկ պահում եմ ձեր նամակը, թղթերիս մեջ է:
Նա դարձյալ լռեց:
- Ես վերջերս ձեր պատմվածքներից մեկը կարդացի,- ի վերջո ասաց նա, մի տող հետաքրքիր թվաց: Հերոսներից մեկն ասում է, թե իր կարծիքով տգեղ աղջիկներ չկան: Դուք է՞լ նույն մտքին եք:
- Իհարկե,- ինչ լավ էր, որ նամակն, այնուամենայնիվ, արթնացավ իմ մեջ. այո, ինձ հետ խոսող աղջիկը գեղեցիկ չէ, նա ինքն էր գրել, հիշեցի, դա դառը և տխուր նամակ էր,- ես կարծում եմ…
- Այդ դեպքում, խնդրում եմ, գրեք այդ մասին:
- Չէ՞ որ գրել եմ, ինքներդ հիշեցիք:
- Չէ, միայն այդ մասին, վերնագիրն էլ այդպես դրեք, խնդրում եմ: Գտեք իմ նամակը, եթե չեք կորցրել, նորից կարդացեք: Ես էլի կզանգահարեմ:
Եվ դրեց խոսափողը:
Ես քրքրեցի թղթերս և նամակը գտա: Ահա այն բառացի.
«…Ես ուսանողուհի եմ, լրացել է քսանմեկս: Մի շաբաթ առաջ դիմակահանդես էինք կազմակերպել, սրճարանում: Հրավիրել էինք տարբեր տեղերից: Ամենքս դիմակներով էինք, նույնիսկ մեր կուրսեցիներին անհնար էր տարբերել: Շատ ուրախ էր: Ինձ պարի հրավիրեց մի երիտասարդ: Նա ևս դիմակով էր: Ասաց, որ մեր ինստիտուտից չէ: Հրավիրեց նաև երկրորդ պարին: Ինչ կարելի է խոսել պարի ժամանակ: Ես անունս և կուրսս չասացի: Ողջ երեկո նա ինձնից չհեռացավ: Միայն հինգ րոպեով դուրս եկավ և վերադարձավ մի փունջ ծաղիկ ձեռքին: Ոչ մի տղա դեռ ծաղիկ չէր նվիրել: Երևի ծիծաղելի խոստովանություն է: Երևի: Դե, տղաները ծաղիկ նվիրում են միայն գեղեցիկ աղջիկներին: Ես տեսա, որ նա հևում է, երևի վազել էր: Հետո մենք նորից պարեցինք: Նա ինձ սուրճ հյուրասիրեց, մի-մի բաժակ գինի խմեցինք: Կարմիր գինի էր: Գլուխս պտտվում էր երջանկությունից: Կծիծաղեք երևի: Ինչ լավ է, որ մարդիկ դիմակահանդես են հնարել. չէ՞ որ եթե նա ինձ առանց դիմակ տեսներ, հազիվ թե հրավիրեր պարի կամ ծաղիկ նվիրեր: Նրա դիմակը միայն աչքերն էր ծածկում, թխահեր էր: Խոսեցինք, հիմա չեմ կարող ասել ինչի մասին: Նա նորից հարցրեց անունս, ասաց, որ տուն կուղեկցի: Ես նրան ուրիշ անուն ասացի, հետո խաբեցի, թե քրոջս հետ եմ և շատ մոտիկ եմ ապրում: Հետոէլի խոսեցինք, նա շատ բան պատմեց իր մասին: Երկրաբան էր, այս տարի ավարտի: Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք հաջորդ օրը, երեկոյան: Իհարկե, առանց դիմակների, ծիծաղեց նա, իսկ ես տխրեցի: Պայմանավորվեցինք. Ես ասացի, որ կհագնեմ բաց կապույտ զգեստ և ձեռքիս հովանոց կլինի:
Ամբողջ ես մտածում էի նրա մասին, առավոտյան նույնպես: Կարող եք թեթևամտություն համարել: Չեմ վիճի, բայց չէ՞ որ ասում են, որ կա նաև սեր՝ առաջին հայացքից: Մի խոսքով, երեկոյան ես գնացի պայմանավորված սրճարանը: Գնացի նույնիսկ կես ժամ շուտ, անհամբեր էի: Հագել էի բաց կապույտ շորս, բայց հովանոց չէի վերցրել: Նստեցի երրորդ սեղանին (ինչպես պայմանավորվել էին): Նա եկավ ճիշտ ժամին, հենց երևաց դռների մոտ, ճանաչեցի: Հայացքով նա որոնեց-գտավ երրորդ սեղանը, ուշադիր քննախույզ նայեց ինձ: Նա շատ գեղեցիկ աչքեր ուներ: Սեղանին չմոտեցավ, այսինքն՝ իմ սեղանին: Ուրիշ տեղ նստեց, անընդհատ մուտքին նայելով նստեց մի ժամի չափ: Մեկ-երկու անգամ նայեց ինձ, բայց շատ թեթև, մի ակնթարթ: Ես ամեն ինչ հասկացա, սիրտս նվաց ցավից: Հետո նա գնաց: Ուզեցի վեր կենալ, վազել նրա հետևից: Չկարողացա: Ճի՞շտ արեցի: Չգիտեմ, բայց ի՞նչ անեի: Ես հասկացա. նա ուրիշ դեմք էր որոնում, իսկ ես գեղեցիկ չէի: Ես չեմ հավատում գրքերին, այսպես կոչված հոգեկան սիրուն: Եթե աղջիկը գեղեցիկ չէ, ո՞ւմ է նա հարկավոր… Վերջ: Դրա համար էլ ուզում եմ հարցնել ձեզ. ո՞ւմ է պետք ձեր թերթի սկսած տաղտկալի խոսակցությունը սիրո, մտերմության մասին: Եթե գեղեցիկ լինեի, առանց ձեր խորհուրդների էլ կգտնեի նրան (ավելի ճիշտ՝ նա կգտներ ինձ), եթե գեղեցիկ չեմ, ինչո՞վ դուք պիտի օգնեք: Բայց տխուր եմ, մի շաբաթ է տեղ չեմ գտնում այս մեծ, անհասկանալի աշխարհում: Սիրում եմ նրան: Ինչո՞ւ, ո՞ր իրավունքով: Անիծում եմ ինձ, որ տգեղ եմ, ատելությամբ եմ նայում բոլոր գեղեցիկ աղջիկներին, նույնիսկ քրոջս, որին ամեն օր հազար տղա է զանգ տալիս: Ասացեք, ի՞նչ անեմ, և ինչո՞ւ են ծնողները տգեղ աղջիկներ լույս աշխարհ բերում…»:
Ահա և բոլորը:
Երկրորդ օրը նա ինձ կրկին զանգահարեց:
- Կարդացի՞ք:
- Կարդացի:
- Եվ ի՞նչ:
- Պատմեք ինձ շարունակությունը:
- Շարունակություն չի եղել:
- Կարծում եմ՝ եղել է, թե չէ՝ ինչո՞ւ զանգահարեցիք:
- Դե ես ասացի, ձեր պատմվածքը…
- Միայն դա չէ: Միայն դա չէ: Երևի նորի՞ց եք հանդիպել:
Մի քանի վայրկյան աղջիկը լուռ էր, հետո ասաց.
- Հանդիպել եմ:
- Որտե՞ղ, ինչպե՞ս…
- Մի տարի առաջ ես ավարտեցի: Աշխատանքի նշանակեցին Սևանի ափին: Ո՞ր գյուղում, կարևոր չէ: Երևի գիտեք, որ կողմերում ոսկի են հայտնաբերել: Մի օր մեր ուսմասվարն ասաց, որ մի քանի երկրաբանի հրավիրել է դպրոց, որ երեխաներին պատմեն ոսկու մասին: Եկան: Եվ հանկարծ տեսնեմ՝ նա էլ: Ես չէի կարող սխալվել: Հետո, զրույցի ժամանակ հարցրի՝ երբ է ավարտել, հարցրի անունը: Նա էր:
- Հասկանում եմ,- չգիտես ինչու ասացի ես:
- Ահա և շարունակությունը, այսինքն՝ վերջը,- ասաց նա ու լռեց:
Ես ինչ կարող էի ասել: Ոչինչ: Մխիթարության կարիք չէ, որ նա ուներ: Եվ հետո՝ րոպե է լինում, որ մարդ մոռանում է անգամ ամենաառօրյա բառը, խոսքը, իսկ այդ պահին հարկավոր էր շատ խորունկ բառեր գտնել, որ ճշմարիտ լինեին, որ նա հավատար: Բայց իմ ներսում ոչինչ չկար, բացի տարօրինակ մի տխրությունից, հանկարծ այդ աղջկա վիշտը դառավ իմ սեփականը, սիրո նրա կարոտը՝ իմը, բայց ի՞նչ կարող էի ես անել: Անիծեցի չարաբաստիկ իմ պատմվածքը, իմ գրած թեթև-աննյութ տողը, թե տգեղ աղջիկներ չկան, թե գեղեցիկ են նրանք, ում սիրում են: Հիշեցի ուրիշ գրողների համանման տողեր. ինչ հեշտ է թղթին տալ որևէ միտք, որ չես ապրել ինքդ, որ քեզ պարզապես հնարավոր ու գեղեցիկ է թվում: Բայց ահա հեռախոսաթելի այն կողմում կենդանի մի կյանք է, մի լավ աղջիկ, որ պատասխան է ուզում:
- Դուք ինձ էլի կզանգահարեք՞,- ի վերջո հարցրի ես:
- Ես վաղը գյուղ եմ վերադառնում: Եվ հետո՝ ի՞նչ կարիք կա:
Մենք իրար ցտեսություն ասացինք:

 

Վարդգես Պետրոսյան «Ապրած եվ չապրած տարիներ»-ը գրքից

 

Գրքամոլ. Ֆեյսբուք

Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականա... Կրակnցներ` Երևանում. անչափահաս է հայտնաբերվել Կարբիում բախվել են «Kia Sorento»-ն ու «Nissan... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կող... Լույս չի լինի. հասցեներ Վթար է եղել․ ջուր չի լինի որոշ հասցեներում Նիգավան գյուղում բազմաթիվ տղամարդիկ դաժանորեն... Ադելյա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրա... Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա ... Ես երջանիկ եմ, քանի որ այսօր իրականացրեցի իմ ... Հարթավանում ավազի հսկա բուրգը փակում է վարորդ... Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է ... Վթարի հետևանքով 38-ամյա կինը կզակի պատռվածք է... Գիտանականները բացահայտել են դելֆինի, որը խոսո... «Նոա»-ն գերազանցեց «Փյունիկ»-ին և տոնեց 7-րդ ... Որոշվեց Դևիսի գավաթի հաղթողը Թբիլիսիում իրավապահների և ցուցարարների միջև ք... «Հըզբոլլահը» հարվածներ է հասցրել Հայֆայում Իս... Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ Հանրահավաք՝ Թբիլիսիում․ ակցիայի մասնակիցները ... Զինծառայողը ցուցադրել է դիրքը, սպառազինությու... Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական... Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն ա... ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի. Ալեն Ս... «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամի... Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է ան... ՃՏՊ՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածն... Կատարվել է քահանայական ձեռնադրություն Ողբերգական դեպք՝ Երևանում գազալցակայաններից մ... Ռազմամարզական վարժարանի սաների հագեցած առօրյա... Նոյեմբերի 27-ին կմեկնարկի «Բարեկամության գավա... Բախվել են Opel-ն ու Toyota-ն. կան վիրավորներ.... Կառավարությունը 1 մլրդ դրամ է տրամադրել մշակո... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Եթե կասկածեմ իմ ֆուտբոլիստներին, ուրեմն ինձ հ... Այրվել է բնակելի վագոն-տնակ BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնաց... Ութ տարվա ընթացքում մենք երբեք նման իրավիճակո... Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան ս... Լույս չի լինելու․ հասցեներ Ռումինիայում նախագահական ընտրություններ են Դպրոցների տնօրենները ենթարկվել են կարգապահակա... Հնդկաստանում մահացած ճանաչված տղամարդը դիակիզ... Շարունակում ենք երևանցիների համար նոր հնարավո... Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը բախվ... Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գր... Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ... Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարա... Կարևոր․ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Այրվել է մոտ 500 հակ անասնակեր Աստղագուշակ՝ նոյեմբերի 24-ի համար Հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պ... Հրդեհ` ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակն... Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. ... Ավտոմեքենաները պետք է ծառայեն օպերատիվ գործու... Ջուր չի լինելու Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևան-Գյումրի ճանապարհին Opel-ը դուրս է եկել ... Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Տավուշի մարզու... Շուրջ 20 միլիոն դրամ՝ «Շտապբուժօգնություն» ՓԲ... Ի՞նչ է պիլորոստենոզը. ազդեցությունը նորածիննե... «Կրասնոդար»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Խիմկ... Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դա... ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավա... Ֆինլանդիայում կարող են քննարկել հակահետևակայի... Ես շատ քննադատական եմ ինքս իմ հանդեպ․ Հենրիխ ... Պրեմիերա. Նունե Եսայան և Արման Աղաջանյան-«Տու... Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ․ ... Ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում. վիրավոր կա (... Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ Մեկնարկել է «ԻԳործի» 5-րդ փուլը Գյումրիի անձնագրայինին հրահանգ է տրվել պատրաս... Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Ե... Պարգևատրվել են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ... Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումն... Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կ... Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճա... Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համա... Չեմ պատրաստվում նրան սովորեցնել՝ ինչպես հանդե... Սիմոնյանը հայ-վիետնամական հարաբերությունների ... Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մե... Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմ... «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Վերոնա»-ին. Մխ... Հրդեհ՝ տան տանիքում Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ... Ֆիլիպինների փոխնախագահը ներկայացրել է, թե ինչ... Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի ... Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր ... Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջ... ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսութ... Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահ... «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլ... 2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աս... Հրդեհ՝ Պերմում․ երկու մարդ է մահացել Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատեր ՏԿԵ նորանշանակ նախարարն այցելել է Նոր Հաճնի կ... Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակու... Ծառերի հերթական «սպանդ»՝ Երևանում. ինչ իրավիճ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Թրամփը հանդիպել ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan