«Շատ նման». Հայկոն ջերմ լուսանկար է հրապարակել որդու հետ (Լուսանկարներ)
Երգիչ Հայկոն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված է իր ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի հետ։ Հայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Մեկնաբանությունների հատվածում Հայկոն մի քանի հեշթեգ է օգտագործել՝ սիրիր Հայաստանը, լավագույն պահեր։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել ու նշել, որ նրանք շատ նման են:
Ավելի վաղ հրապարակված կադրերում սիրված երգիչը պատկերված էր մայրիկի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Մամա»,- հրապարակումը մակագրել էր նա՝ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ օգտագործելով՝ «շնորհավոր մարտի 8», «միակն ու ակնրկնելին»։ Երգչի էջը լի էր դրական մեկնաբանություններով։