21-րդ դարի տղամարդկանց հասակը բարձրացել է մոտ 11 սմ-ով
Այս դարի տղամարդկանց հասակն ի տարբերություն նախորդ դարի բարձրացել է մոտ 11 սանտիմետրով: 100 տարի առաջ եվրոպացի տղամարդիկ ունեցել են 167 սմ հասակ, իսկ 21-րդ դարում այդ թիվը զգալի փոփոխության ենթակվեց: 167 սմ-ը դարձավ 177.5 սմ:
Մեծ Բրիտանիայի գիտնականները ուսումնասիրության են ենթարկել Եվրոպայի 21 տարեկան տղամարդկանց: Գիտնականների խումբը պարզել է, որ այդ կտրուկ աճը պայմանավորված է բնակչության կենսամակարդակի բարձրացման մակարդակից: Տղամարդիկ կանանցից ավելի բարձրահասակ են լինում: Դա գիտնականների բնորոշմամբ պայմանավորված է նաև գենետիկայով: