Ռուս դերասանուհի Մարիա Գորբանը, որը հայտնի է «Խոհանոց» սերիալում կատարած դերով, պատմել է, որ բուժվել է կորոնավիրուսից։ Դերասանուհին խոստովանել է, որ իր ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, իսկ ինքը հիվանդացել է դեռ երեք շաբաթ առաջ։
«Ես հիվանդացել եմ երեք շաբաթ առաջ։ Կային ջերմություն ու կոտրվածություն ամբողջ մարմնում։ Հազ սկսվեց, եւ ես, իհարկե, վազեցի թեստ եւ համակարգչային տոմոգրաֆիա անելու։ ՀՏ-ն թոքերի 8 տոկոս բորբոքում ցույց տվեց»,- Instagram-ում գրել է Գորբանը։
Դերասանուհու խոսքով՝ ինքն արդեն առողջացել է, սակայն հոտառության զգացումն ամբողջությամբ չի վերադարձել։ Գորբանը նշել է, որ թեեւ ինքնամեկուսացած է եղել, ամեն դեպքում, վարակվել է։ Նա հետեւորդներին կոչ է արել առողջության հետ կատակ չանել եւ պաշտպանել իրենց։