Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման թվի էական կրճատման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ին նշել է, որ վերջին շրջանում երկրում կորոնավիրուսով վարակումների թիվն արագորեն նվազում է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսով վարակումների թիվը կտրուկ նվազում է Միացյալ Նահանգների տարածքում՝ մի քանի բացառություններով: Սա իսկապես շատ լավ նորություն է»,- գրել է ԱՄՆ առաջնորդը Twitter-ի իր էջին:
Հոփկինսի համալսարանի տվյալներով, որը հաշվարկ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1.48 միլիոն դեպք, մահացել է 89 318 մարդ, առողջացել է 268376 մարդ: