«ABBA» խմբի «Waterloo» երգն անվանվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության ընթացքում մեծագույն երգը
«ABBA» խմբի «Waterloo» երգն անվանվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթի պատմության ընթացքում մեծագույն երգը, հայտնում է BBC News-ը՝ վկայակոչելով հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցումը։
Շվեդական խումբն այս երգով Բրայտոնում (Մեծ Բրիտանիա) անցկացված մրցույթում հաղթել է 1974թ.-ին։ Կոմպոզիցիան գրավել է մի խումբ երկրների հիթ-շքերթները եւ դարձել է խմբի առաջին քայլը դեպի համաշխարհային հայտնիություն։ Արդյունքում ամբողջ աշխարհում վաճառվել է դրա 6 մլն կրկնօրինակ։
Մարտի 18-ին հայտնի է դարձել «Եվրատեսիլ 2020»-ի չեղարկման մասին։ Մրցույթը պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի կեսին, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ ամբողջ Եվրոպայում COVID-19-ի տարածումը եւ սահմանափակումները, որոնք իշխանությունների կողմից մտցվել են համավարակի պատճառով, չեն կարող թույլ տալ անցկացնել երաժշտական մրցույթը։ Մրցույթի եզրափակչի փոխարեն անցկացվել է «Լուսարձակիր Եվրոպա» (Europe Shine A Light) շոուն։
Միեւնույն ժամանակ կազմակերպիչները հայտարարել են, որ 2021թ.-ին այն կանցկացվի նիդերլանդական Ռոտերդամում։