Իրանի հոգևոր առաջնորդը կարծում է, որ ԱՄՆ զորքերը ստիպված կլինեն լքել Իրաքը և Սիրիան
ԱՄՆ ուժերը ստիպված կլինեն լքել Իրաքը եւ Սիրիան: Այս մասին հայտարարել է երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկացիները բացահայտ հայտարարում են, որ իրենց ռազմական ուժերը տեղակայված են Սիրիայում, քանի որ այնտեղ նավթ կա: Իհարկե, նրանք չեն մնա եւ՛ Սիրիայում, եւ՛ Իրաքում,- մեջբերում է նրան Tasnim գործակալությունը:- Նրանք պետք է հեռանան [այս երկրներից], եւ նրանց անկասկած կստիպեն անել դա»:
Նրա խոսքով՝ «չնայած հսկայական միջոցներին, որոնք ամերիկացիները տարիների շարունակ հատկացրել են դրական կերպար ստեղծելու համար, այսօր Միացյալ Նահանգներին՝ երկիրը եւ ռեժիմը, ատում է աշխարհի զգալի մասը»:
ԱՄՆ զինված ուժերի սահմանափակ զորակազմը Սիրիայում է գտնվում 2015 թվականից: Իրաքում ամերիկյան զորքերը տարբեր առաջադրանքներ են կատարում 2003 թվականի զինված հակամարտությունից ի վեր: