Շողեր Թովմասյանի հմայիչ կերպարը
Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել, որում ներակայացրել իր հմայիչ կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է) հրապարակված լուսանկարում Շողերը կրում է ատլասե բլուզ։ Նա մեղմ ու քնքուշ դիմահարդարմամբ է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ գույնի, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Շողերն այն համադրել էր կարմիր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։