ԱՄՆ-ում անհայտ անձը կազմակերպել է հրաձգություն մոթելում
Առնվազն մեկ մարդ է զոհվել, եւս երկու մարդ վիրավորվել է Իլինոյսի Ռոկֆորդ քաղաքի Super 8 մոթելում անհայտ անձի կազմակերպած հրաձգության հետեւանքով։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է տեղի ոստիկանության պետ Դենիել Օ’Շի-ն, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ ոստիկաններին դեպքի վայր էին կանչել տեղական ժամանակով կեսգիշերի շրջանում։ Հրաձիգը փակվել էր մոթելում, այնուհետեւ նրանց միջեւ սկսվել է ծեծկռտուք։
Հեռուստաալիքը նշում է, որ դեպքի վայր էին ժամանել նաեւ հատուկջոկատայինները։ Տեղի ունեցածի պատճառները եւ հանգամանքները չեն հաղորդվել, գրում է ՏԱՍՍ-ը։