Լեոնիդ Ենգիբարյան «Դու մի' վախենա»
Դու մի' վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետև դու ունես երկու սիրտ: Եթե հանկարծ օդում մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանից մեկը քեզ տվել է մայրդ: Գիտե՞ս ինչպես: Մի քանի տարի առաջ կարողացել եմ սիրել: Մի' ծիծաղիր, անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի' վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի' անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:
Պարզ ճշմարտություն:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://grqamol.am/tarber-zhanrer/patmutyunner/leonid-engibaryan-du-mi-vaxena/