Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը կտրուկ պատասխանել է իր արտաքինը քննդատողներին
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, չնայած իր երիտասարդ տարիքին, երկրպագուների կարծիքով, չափազանց պատկառելի է հագնվում։ Այդ պատճառով սոցցանցերում կնոջը մշտապես քննադատում են հագուստի ընտրության համար։ Այս անգամ աստղը որոշել է չլռել եւ պատասխանել է հեյթերներին:
Իր անձնական բլոգում Տատյանան հրապարակել է լուսանկարներ, որոնցում ներկայացել է ֆուկսի գույնի գարնանային վերարկուով, նարնջագույն զգեստով ու լխաշորով։ Կերպարն այս անգամ համադրված է խոշոր շրջանակով ակնոցով: «Ի՞նչ կընտրեք ձեզ համար՝ խելք, թե գեղեցկություն։ Ես՝ խելքը: Քանզի, խելացի կինը չի կարող լինել տգեղ։ Ինչպես ասել է լեգենդար Կոկո Շանելը․ «Եթե կինը 30 տարեկանում չի գեղեցկացել, ուրեմն նա հիմար է»: Հ. Գ․ Հարգելի «կարանտինային քննադատներ» մի անհանգստացեք երկար մեկնաբանություններ գրելով․ սարսափելի է, ծեր կին է եւ այլն: Մի խայտառակեք ձեզ եւ մտեք Vogue։ Իսկ հետո վերադառձեք եւ, եթե ինչ-որ բան ուզում եք գրել, welcome!», - մեկնաբանել է Բրուխունովի սեփական լուսանկարը։
Վերջերս Եվգենի Վահանովիչը եւ Տատյանան առանձին էին ապրում, սակայն այժմ, կրկին միավորվել են։ Ամուսինները ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ տեղեկությունը՝ շարունակելով թաքցնել իրենց հարաբերությունները, չնայած այն բանին, որ այս տարվա մարտին աստղային զույգը երեխա է ունեցել: