Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1806 նոր դեպք
Իրանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 120 հազարը, մահացել է շուրջ 7 հազար մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը։
«Վերջին մեկ օրվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման նոր 1806 դեպք՝ հաշվի առնելով այդ տվյալներով՝ ընդամենը վարակվել է 120 198 մարդ։ Բարեբախտաբար առողջացել է արդեն 94 464 պացիենտ»,-հայտնել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ նոր վարակվածների շրջանում հոսպիտալացվել է ընդամենը 340 մարդ, ինչն ամենափոքր ցուցանիշն է վերջին երկու ամիսների ընթացքում։
Ջահանփուրի խոսքով՝ վերջին օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 51 մարդ, իսկ փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնել էին COVID-19-ի մասին, զոհերի ընդհանուր թիվն աճել է 6988-ով։