Կորոնավիրուս. Իրավիճակը Ռուսաստանում. Երկրորդ օրն անընդմեջ օրական հայտնաբերվում է 10 հազարից պակաս վարակի դեպք
Երկու օր շարունակ Ռուսաստանում գրանցվում է կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի օրական աճ 10 հազարից պակաս դեպքերի թվով, նշում է օպերատիվ շտաբը, հաղորդում է Gazeta-ն։
Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 9 709 դեպք։ Նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9 200 դեպք 83 սուբյեկտներում։
Այսօրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 281 752 դեպք, առողջացել է 67 373 պացիենտ, մահացել՝ 2631 մարդ։
Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Հիվանդության հարուցիչը SARS-CoV-2 նոր տիպի կորոնավիրուսն է, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը։ Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որպես պանդեմիա։