Գերմանիայում COVID-19 դեպքերի թիվը մեկ օրում աճել է 583-ով
Գերմանիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 583-ով, 33 հիվանդ մահացել է, հայտնում է «Ռոբերտ Կոխ» ինստիտուտը, որը Դաշնության առողջապահության նախարարության մասն է և երկրում COVID-19-ի դեպքերի վերաբերյալ վիճակագրություն է վարում:
Մեկ օր առաջ հաղորդվել էր հիվանդության 620 նոր հայտնաբերված և 57 մահվան դեպքերի մասին:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակի 174 355 դեպք, մահացել է 7 914, բուժվել՝ 153.4 հազար մարդ:
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում՝ 45 427, Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում՝ 36 226 և Բադեն-Վյուրթեմբերգում՝ 33 950: Բեռլինում գրանցվել է վարակի 6447 դեպք: