Մայիսի 18-ից Իտալիայում կբացվեն ռեստորաններն ու վարսավիրանոցները
Իտալիան երկուշաբթի օրվանից կվերացնի կորոնավիրուսի տարածման պատճառով կիրառված սահմանափակումների ևս մի մասը, ասաց վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
«Հասարակական և տնտեսական գործունեության մասով մայիսի 18-ին կբացվեն մանրածախ առևտրի խանութներ՝ հագուստի և այլն, կբացվեն անհատական խնամքի բոլոր հիմնարկները՝ վարսավիրանոցներ, գեղեցկության սրահներ»,- ասաց նա ասուլիսի ժամանակ:
Ավելին, ըստ Կոնտեի, տեղական իշխանությունները պետք է իրավիճակը հսկողության տակ պահեն և պահպանեն անվտանգության կանոնները՝ համաճարակը զսպելու համար:
Երկուշաբթի օրվանից վերսկսվում են ֆուտբոլի մարզումները, բացվում են թանգարանները։ Մայիսի 25-ից կբացվեն մարզադահլիճներն ու մարզական կենտրոնները: Թատրոնն ու կինոթատրոնը կբացվեն հունիսի 15-ից: