«Անկրկնելի»․ Լիլիթ Հովհաննիսյանի քնքուշ կերպարը
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։
Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է գարնանային քնքուշ ու նուրբ կերպարում։ Կադրում Լիլիթը կրում է սպիտակ բլուզ, բաց գույնի բաճկոն։ Երգչուհին արձակել է մազերը, նա նվազագույն շպարով է։ Լիլիթի կերպարն ամբողջացնում է երկնագույն գլխարկը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուներից մեկը գրել է․ «Անկրկնելի»։
Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ COVID-19-ի թեստ է հանձնել։ «Երբեք չէի մտածի, որ ԲԱՑԱՍԱԿԱՆ թեստը այսքան ԴՐԱԿԱՆ էմոցիաներ կպարգեւի»,- գրել էր երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ վերջ կարանտինին, կարանտին, ես ատում եմ քեզ։ Հիշեցնենք՝ երգչուհին Ավստրալիայից մեկնել էր Բրազիլիա համերգի համար, սակայն որոշ ժամանակ այնտեղ էր մնացել չվերթների հանվելու պատճառով։ Օրեր անց երգրչուհուն, այնուամենյանիվ, հաջողվել էր Հայաստան վերադառնալ, եւ նա մեկուսացվել էր Ծաղկաձորում։