Վալերի Լեոնտևը կասկածվում է խաբեության մեջ
Վալերի Լեոնտևը նմանակ ունի: Այս լուրն արդեն մեկ շաբաթից ավել պտտվում են Ղրիմում: Լուրերը թեժացել են «Մանկական Նոր ալիքում» երգչի ելույթից հետո: Պաշտոնական ծրագրում Լեոնտևը նշված չէր և բեմ դուրս չի եկել: Մինչդեռ Լեոնտևը հայտնվել է բեմում:
Նա մարզադաշտում նկարահանվել է գիշերվա ժամը մեկին: Դրա պատճառը ժամանակի սղությունն է, քանի որ Ղրիմում երգիչը գրեթե ամեն օր համերգներ ունի:
Երգիչը նույնպես տեղեկացել է իր նմանակի լուրերի մասին: Դիվնոմորսկում տված համերգի ժամանակ, իջնելով բեմից, նա հանդիսատեսին առաջարկել է հպվել իրեն:
«Երևի ամբողջ երեկոյի ընթացքում մտածել եք՝ արդյոք ես եմ, թե՞ իմ նմանակը»,-ծիծաղել է նա և բեմ է վերադարձել: