Նատալյա Վոդյանովան նախաճաշ է կազմակերպել բնության գրկում. ընկերները դիմակներով են եկել
Ֆրանսիայում կարանտինը չեղյալ են հայտարարել եւ Նատալյա Վոդյանովան հանգստյան օրերն օգտակար կերպով է անցկացնում։ 38-ամյա սուպերմոդելը ընկերների հետ գնացել է բացօթյա խնջույքի:
Աստղն իր Instagram-ում երկու լուսանկար է հրապարակել՝ հումորով համեմատելով սոցցանցերի լուսանկարները եւ իրականությունը: Առաջին լուսանկարում Վոդյանովան պատկերված է միայնակ։ Նա բոբիկ նստած է Louis Vuitton ապրանքանիշի ծածկոցի վրա։
Երկրորդ լուսանկարում նրա կողքին ընկերներ են. նրանք թեեւ չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, բայց չեն հրաժարվել պաշտպանական դիմակներից:
«Հանգստյան օրերի տրամադրությունը։ Սովորում ենք նոր իրականությանը», - մեկնաբանել է Նատալիան։