Լիլի Մորտոն լողազգեստով նոր լուսանկարներ է հրապարակել
Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:
Իր Instagram-յան էջում Լիլին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա կրակոտ կերպարում է։ Հրապարակված կադրերում Լիլին կրում է սպիտակ երանգի լողազգեստ եւ վերնազգեստ։ Նա կերպարանք է ընդունել նստած։ Լողափնյա լուսանկարներին կից Լիլին կարճ գրել է․ «1 կամ 2»։ Հետեւորդներից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «Աստվածուհի»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Women’s club-ի մասնակիցը կաշվե տաբատ էր կրում եւ սեւ տոպ։ Մորտոն վագրային պրինտով վերարկու էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին երկարաճիտներն ու ոճային պայուսակը։ Նա նշել էր, որ կարդերն արվել էին Բրյուսելում։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ էին արել նրան. «Շատ գեղեցիկ լուսանկար», «Տիկնիկ»։