Երջանիկ վերամիավորում և բիկինիով ֆոտոշարք․ Բրիթնի Սփիրսը վերջապես հանդիպել է բոյֆրենդին
Վերջերս Բրիթնի Սփիրսը տխուր էր, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի կարող հանդիպել սիրելիին՝ Սեմ Ասգարիին։ Եվ վերջապես զույգը վերամիավորվել է: Այժմ սիրահարներն անբաժան են եւ ժամանակն անցկացնում են երկուսով, միասին մարզվում են եւ լողում փոփ աստղի առանձնատանը գտնվող լողավազանում:
Բրիթնին Instagram-ի իր էջում կիսվել է արեւային Կալիֆոռնիայի կադրերով, որտեղ նրա տունը գտնվում է Թաուզանդ Օուքս քաղաքում: «Ինչպիսի հիանալի օր»,- կադրերին կից իր հիացմունքն է արտահայտել փոփ աստղը։
Ինքնամեկուսացման ժամանակ տնային մարզադահլիճում եւ տան բակում անցկացրած կանոնավոր մարզումներն անհետեւանք չեն եղել․ բիկինիի սեզոնին Սփիրսը պատրաստվել է։ Աստղի բոյֆրենդը, որի հետ նա ծանոթացել է երեք տարի առաջ իր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ, դարձել է ոչ միայն իր մարզումների գործընկերը, այլեւ մարզիչը:
Աղբյուրները պնդում են, որ Բրիթնին վաղուց է երազում Ասգարիի հետ ընտանիք կազմել, իսկ անցյալ տարի լուրեր էին շրջանառվում, որ զույգի նշանադրությունն արդեն կայացել է: