ԱՄՆ ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է անում․ Օբամա
Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը ցույց է տվել, որ ԱՄՆ ներկայիս կառավարությունը չի գիտակցում իր գործողությունների հետեւանքների մասին, ամերիկյան դպրոցների շրջանավարտներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այդ համավարակն ավելին է, քան ինչ-որ այլ երեւույթ, ամբողջովին եւ վերջնականապես հերքել է պատկերացումները, որ բազմաթիվ ղեկավարներ գիտակցում են՝ ինչ են անում»,-նշել է նա՝ քննադատելով ԱՄՆ ներկայիս ղեկավարության աշխատանքի այնպիսի սկզբունքները, ինչպես վայրկենական շահույթն ու անտարբեր վերաբերմունքը նրանք նկատմամբ, ովքեր չեն կիսում այդպիսի մոտեցումը։ Ելույթի գլխավոր ուղերձը՝ կոչն է երիտասարդներին ակտիվ հասարակական դիրքորոշում զբաղեցնելու մասին։
2017 թվականի հունվարին նախագահական լիազորությունների ժամկետը սպառվելուց հետո դեմոկրատ Օբաման ընդհանուր առմամբ խուսափում էր հրապարակավ քննադատել իր հետնորդի որոշումները։ Բացառություն էր Սպիտակ տան ծրագիրը, որը կոչված էր դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, իսկ տարածման թվով երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը։
The Washington Post թերթը, հղում անելով Ամերիկայի առաջնորդի խորհրդականների շրջանում աղբյուրներին, անցած շաբաթ հաղորդել էր, որ Թրամփն իրականում մտահոգված է, որ կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, որն սպասվում է աշնանը, կարող է լրջորեն վնասել իր հեղինակոնւթյանը եւ խոչընդոտել նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում նրա՝ վերընտրվելու հնարավորություններին։ Թերթը նշում է, որ Թրամփը փորձում է հասկանալ՝ ինչպես ամեն ինչ հանկարծակի փոխվեց․ նա վստահ էր, որ վերընտրվելու է, այժմ հասկանում է, որ պարտվում է Ջո Բայդենին, որը ներկայում նախագահի ամենահավանական թեկնածուն է Դեմոկրատական կուսակցության կողմից, իսկ հարցումները ցույց են տալիս, որ նա առաջ է անցել Թրամփից նախընտրական մրցավազքում։
Բայդենն այժմ միակ թեկնածուն է, որը կառաջադրվի դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պայքարում, երբ ապրիլի 8-ին Բերնի Սանդերսը հեռացել էր նախընտրական պայքարից։ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված է անցկացնել նոյեմբերի 3-ին։
Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,45 մլն դեպք, մահացել է 88 211, առողջացել՝ 250 747 մարդ։ Համավարակ հայտարարելու սկզբից առ այսօր աշխարհում վարակվել է ավելի քան 4,4, մլն մարդ, ավելի քան 300 հազարը մահացել է։